вторник, 30 апреля 2013 г.

Շուշայանական մտքեր. Էլեն Մովսիսյան


Չորեքշաբթի ժամը 8:00 մենք գնում ենք ՇՈՒՇԻ: Ակնկալիքները շատ մեծ են: Այսօր ժամը 2:00  մենք Շուշի գնացողներս հավաքվել էինք մայր դպրոցի մեդիասրահում: Անկեղծ ասաց ես չգիտեի, որ գնալու եմ: Սկզբում մայրս և հայրս չէին թողնում,  որպեսզի գնայի, բայց ընկեր Գոհարի շնորհիվ համոզվեցին և հիմա գնում եմ: Այսօր եմ իմացել, չնայած, որ արդեն հույս չունեի, որ կթողնեն: Մտածում եմ, որ գնում եմ այնպիսի աշխարհ որտեղ չկա ոչ մի ծնող, որտեղ ես ինքնուրույն եմ ու որտեղ ինձ կվերաբերվեն, որպես մեծ մարդ (աղջիկ): Երբ գնանք առաջինը պարզ կդառնա ինչ ենք անելու, չնայած, որ մեծ սպասումներ ունեմ: Դեռ չեմ կարող խոսել շատ բաներ, բայց վստահ եղեք, որ անպայման, թե՛ այնտեղից և թե՛ տանից կկիսվեմ ձեզ հետ....goodbye...:

Նյութի աղբյուր՝Էլենի բլոգ

Комментариев нет:

Отправить комментарий