понедельник, 6 мая 2013 г.

Կարոտում եմ Շուշիի ճամբարային գիշերները, կարոտում եմ միջին դպրոցի ընկերներիս. Էմիլ Հովհաննիսյան

 Շուշիի ճամբարի մասին ընկերներս արդեն շատ են պատմել: Ամեն ինչ շատ լավ էր ու ճամբարային: Ամենից շատ իմ մեջ տպավորվել է երեկոյան ժամերը, երբ մենք բարձրանում էինք մեր երկահրկանի մահճակալների վրա ու սկսում խաղալ տարբեր խաղեր: Մի անգամ էլ երկրորդ հարկի վրա այնքան էինք հավաքվել, որ այն կոտրվեց ու ընկանք Արեգի մահճակալին. շատ ծիծաղալու էր: Բոլորս սպասում էին, որ ընկեր Գոհարը մեզ պատժելու է ու քնեցնի. այդպես էլ եղավ: Երկրորդ օրը մեզ մոտ քնելու եկավ միջին դպրոցի սովորող՝ Նշանը, սկսեցինք ընկերանալ ու շատ մտերմացանք: Մեզ հետ էին քնում նաև միջին դպրոցի Հայկն ու Ռուբենը. շատ լավ տղաներ էին: Հետո մեծերից  ընկերացանք Լուսինեի ու մնացած աղջիկների հետ: Հիմա, երբ վերդարձել ենք դպրոց, մենք էլի լավ ընկերներ ենք: Մի խոսքով ամեն ինչ հիմա ենք սկսում հիշել, կարոտել ու կարոտել մեր Շուշիի ճամբարը:

Комментариев нет:

Отправить комментарий