четверг, 16 мая 2013 г.

Ֆոտոշարք-Կաթնապուր, թանապուր

Այսօր մայիսյան հավաքի 4-րդ օրն էր, մեզ այցելել էր Տիար բլեյանը, իր հետ բերելով հյուրեր Վրաստանից: Ես ձեզ կպատմեմ մեր շրջայցի վերջին փուլի՝ <<կաթնապուր-թանապուր>>-ի մասին: Նախ և առաջ ասեմ, որ ունեցանք կլոր սեղան, որի մասին հիմա չեմ մանրամասնի: Կլոր սեղանից հետո գնացինք ճաշարան՝ կաթնապուր և թանապուր ուտելու: Ինչպես ես հասկացա, տիար Բլեյանը և ընկեր Գոհարը շատ են սիրում այդ երկու ուտեստները: Տիարը ուտելուց առաջ ասաց.
-Դե ինչպես գիտեք, ամեն հավաքը ունի իր ուտեստը, օրինակ՝ դիջիթեքինը այս տարի դդումն էր, այս հավաքինն էլ կաթնապուրն է ու թանապուրը:

Մայիսյան հավաքի 4րդ օր. առավոտյան ընդհանուր պարապմունք

Մայիսյան հավաքի կլոր սեղաններից մեկը

Այսօր տեղի ունեցավ մայիսյան հավաքի չորորդ օրը։ Մեզ հյուր էին եկել մեր վրացի և տիար Բլեյաը։ Առավոտյան ընդհանուր պարապմունքից մենք միասին էինք։ Ընդհանուր պարապմունքը տևեց մոտավորապես երեսուն րոպե։ Հետո գնացինք պտտվելու դպրոցով։ Հետո մի փոքր ուշ միացան ավագ դպրոցի սովորողներից։ Պտտվեցինք և մի փոքր ուշ գնացինք կլոր սեղանի։ Քննարկեցինք տարբեր թեմաներ։ Օրինակ ներկացյացրեցինք մեր բլոգները, խոսեցինք մեր առցանց TV–ի մասին, առաջարկեցինք տարբեր բաներ, խոսեցինք մեր կայանալիք կլոր սեղանից, որը պետք է լինի Վայոց ձորի Եղեգիս գյուղում։ Այնտեղի դպրոցը չափազանց վատ վիճակում է, սովորողները հոգնել են սովորեցուց՝թևաթափ են եղել։ Որոշեցինք գնալ և կյանքի մեջ ռիթմն մցնել ու այնպես անել, որ նրանք կարողանան մեդիան օգտագործել որպես ուսումնական գործիք։ Կլոր սեղանից հետո գնացինք կաթնապուր ուտելու։ Մեզ սպասում է ևս մեկ սեմինար , որը տեղի կունենա այսօր ժամը 2:00ին։