суббота, 20 апреля 2013 г.

Միջին դպրոցի սկիզբ-դպրոց պարտեզի վերջ. Էլեն Մովսիսյան


Իրոք չգիտեմ ուրախ եմ, թե տխուր, այց միային գիտեմ, որ ուզեմ չուզեմ գնում եմ միջին դպրոց: Ես չեմ կարող հավերժ մնալ դպրոց-պարտեզում և միայն այդ պաստը....
Արդեն 4 տարի է ես սովորում եմ այս դպրոցում: Ինձ թվում է, թե ողջ կյանքս այստեղ եմ սովորել: Այստեղ ես փոխվել եմ: Առաջ երբ սովորում էի մեկ ուրիշ դպրոցում այստեղ կավիճով գրատախտակներ էին, դասարանում 3 հոգի էինք՝ երկու տղա և ես: Այստեղ ես ձեռք բերեցի իրական ընկերներ, ովքեր դարձել են արդեն ինձ հարազատ մարդիկ: Այս դպրոցում ես հասկացա ինչ է իրական ուսուցիչը: Ես առաջ վախենում էի ուսուցիչներից, ասում էի, թե նրանք լավը չեն: Այս դպրոցում իմ կարծիքը փոխվեց: Այստեղ ես իսկապես մեծացա, ունեցա իմ կարծիքը՝ անձնական կարծիքը: Շատ սիրեցի իմ ընկերներին ուսուցիչներին:
Երբ ես 4րդ դասարան էի իմացա, որ մյուս տարի էլ ընկեր Նաիրան չի լինելու մեր դասղեկը: Մենք անգամ լաց եղանք: Հետո 5րդ դասարանում ես ունեցա մի զարմանք: Ընկեր Գոհարս: Ես չէի մտածում, որ երբ գնում եմ ընկեր Նաիրայի դասարանից, գնում եմ մի այնպիսի մեծ աշխարհ, որտեղ մարդիկ արդեն մեծ են և ինքնուրյուն: Ես շատ շատ շատ սիրեցի ընկեր Գոհարին ու հիմա էլ շատ սիրում եմ:
6-րդ դասարանը ինձ համար մի նոր դպրոցական ձերքբերումների էջ էր: Այս տարի ավելի մեծացա: Ունեցա շատ ծերքբերումենր: Սկսեցի ամեն վատ բանին լավ աչքով նայել: Սկսեցի մարդկանց ավելի լավ ճանաչել, բացահայտել: Ունեցանք արդեն հետաքրքիր ծրագիրեր, նվաճումներ, խենթ օրեր, սեմինարներ, բաց դասեր: Ավելի
Հիմա չգիտեմ ինչ է զգում 6-րդ դասարանցին, երբ գիտի, որ գնում է: Ես ուրախ եմ, բայց տխուր եմ: Ես ուրախ եմ, որ մնում եմ մեր կրթահամալիրում ու երբ ցանկանամ կարող եմ այցելել մեր դպրոց՝դպրոց-պարտեզ: Տխուր եմ, որովհետև միջին դպրոցը ինձ համար այլ աշխարհ կլինի, այնտեղ սովորողները ավելի ինքնուրյուն են: Չեմ պատկերացնում ինձ այնտեղ սովորելիս: Ախր միջին դպրոցում ամեն ինչ այլ է, թե՛ ընդհանուր պարապմունքները, թե՛ սովորելը և ամեն ինչ: Այս տարի ես շատ բան հասկացա և շնորհակալ եմ բոլորիցդ...Չգիտեմ ինչ կլինի հետո....խոստանում եմ, երբ գա այն օրը, որ ես մեկ օր լինեմ միջին դպրցում անպայման կգրեմ ձեզ: Չեմ հավատում, որ հեռանում եմ.........շատ շատ սիրում եմ ձեզ իմ միակ և անկրկնելի դպրոց-պարտեզ

Комментариев нет:

Отправить комментарий