суббота, 20 апреля 2013 г.

Երկու տարի.....Մարիամ Մանսուրյան


Իմ կյանքի երկու հեղափոխական տարի, այնպիսի երկու տարի, որ երբեք չեմ մոռանա: Հիշում եմ` երբ որ 2011 թվականի սեպտեմբերի մեկին մտա այս դպրոցը, իմ կյանքը 180 աստիճանով փոխվեց: Ես դարձա ավելի նախաձեռնող, ակտիվ, և ամենակարևորը` հասկացա, թե ինչ բան է ազատությունը` այն աշխարհը, որտեղ դու պարտավոր չես հագնել սպիտակ վերնաշապիկ և սև կիսաշրջազգեստ, դասերի ժամանակ զոմբիի նման լսել ուսուցչուհուն: Ես սկսեցի պաշտպանել իմ իրավունքները, հասկացա, որ ուսուցիչը դա մի մարդ չէ, որից անընդհատ պետք է վախենալ, իսկ դասը` մի ձանձրալի լեկցիա չէ: Սկսեցի ամենավատ բանի մեջ տեսնել լավը, հասկացա, թե ինչ բան է իրական ընկերությունը և իմացա, որ աշակերտ լինելը չի սահամանափակվում միայն դաս սովորելով:
Իհարկե, ես չեմ հասցնի ձեզ պատմել այս ամենի մասին, քանի որ երկու տարվա ընթացքում այնպիսի բաներ հասցրեցի անել, որ մարդիկ վեց տարում չեն հասցնում: Հիմա հասկանում եմ, որ  իզուր չվատնեցի այս երկու տարիները: Հասկանում եմ, թե ինչքան բան եմ հասցրել և ինչքա~նը կարող էի հասցնել; Այնքան եմ երանի տալիս 5-րդ դասարանցիներին, նրանք դեռ մի տարի էլ ունեն այդ ամենը հասցնելու համար:
Հիմա ես ընկնելու եմ մի նոր աշխարհ, սկսելու եմ մի նոր կյանք, նույնիսկ չգիտեմ ուրախ եմ, թե տխուր: Սակայն նույնիսկ եթե ուրախ եմ, հաստատ այս երկու տարին չեմ մոռանա

Մարիամ Մանսուրյան
Դպրոց-Պարտեզ_Միջին դպրոց
Ես ձեզ երբեք չեմ մոռանա

Комментариев нет:

Отправить комментарий